Հասարակություն 

Հրդեհ՝ հացատան տանիքում

analitik.am

Մայիսի 28-ին, ժամը 15։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հացատան տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:23-ին, մարվել՝ 17:25-ին: Այրվել են հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։

 

Նույն շարքից