Հասարակություն 

ՀՀ ոստիկանությունը միջմարզային ճանապարհներին տեղադրել է անցակետեր

analitik.am

Ուղևորափոխադրում իրականացնող և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մշտադիտարկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից միջմարզային ճանապարհներին տեղադվել են ուղեփակոցներն ու անցակետեր։

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

«ՀՀ ոստիկանության կողմից միջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ, անցակետեր, որոնք հնարավորություն են տալիս ոստիկանության ծառայողներին մշտադիտարկել այն մեքենաները, որոնցով երթևեկում են քաղաքացիները և հանրային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում տվյալ վարորդները կամ տնտեսվարող սուբյեկտները ենթարկվում են վարչական պատասխանատվության։ Ոստիկանության կարգախմբերն ու ծառայողները հանրապետության տարածքում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ուսումնասիրում և մշտադիտարկում են իրականացնում մի շարք ուղղություններով»,- նշեց Սարգսյանը։

Նույն շարքից