Կորոնավիրուս Հասարակություն 

Իրան-Հայաստան սահմանի Նորդոզ-Մեղրի հատվածում վերականգվել է բեռնատարների երթևեկությունը

analitik.am

Կորոնավիրուսի հետևանքով կիրառված սահմանափակումների թուլացման արդյունքում, Իրանի և Հայաստանի միջև վերականգվել է բեռնատարների երթևեկությունը:

ԻԼՆԱ-ի հաղորդման համաձայն, Միջազգային մաքսային համագործակցության գրասենյակի գլխավոր տնօրեն Հոսեյն Քախքին ասել է.«Իրանի և Հայաստանի մաքսատների ղեկավարների միջև վերջերս կայացած բանակցություններից հետո, Հայաստանի պաշտոնյաները, կատարելով իրենց խոստումը,  իրանական բեռնատարներին թույլ են տվել մուտք գործել այդ երկիր: Արդյունքում, առևտրի հետ կապված խնբդիրներն ամբողջությամբ լուծվել են»:

Հոսեյն Քախքին ասել է, որ Մեղրիի մաքսային տարածքը, որը փոքր է Իրանում գտնվող Նորդուզ մաքսակետից, օգտագործվում է որպես տարանցիկ սահման:

Նույն շարքից