Հասարակություն 

Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այցելել է Սարդարապատ

analitik.am

Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այսօր՝ մայիսի 28-ին, այցելել է Սարդարապատ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը։

«Այսօր Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրման 102-ամյակը: Մայիսի 28-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Սարդարապատի ճակատամարտի պատմական հաղթանակը:

Դեսպան Կ.Դ. Դեվալը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի հերոսամարտի հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Սարդարապատի հուշահամալիրում»,- գրված է հայտարարությունում:

Նույն շարքից