Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչո՞ւ է Նորվեգիան անիմաստ համարում կարանտինը

analitik.am

Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց երկրում կարանտին հայտարարելն անիմաստ էր։ Այս եզրակացության  իշխանությունները հանգել են այն բանից հետո, երբ ուսումնասիրել են վարակվածների համաճարակաբանական կապերը, փոխանցում է ռուսական lenta.ru-ն։

Պարզվել է՝ մարտի կեսերին, երբ Նորվեգիայում մտցրել են կարանտինային սահմանափակումներ, երկրում դա համընկել է վարակման դեպքերի պիկի հետ, իսկ հետագայում վարակման դեպքերը ինքնաբերաբար նվազել են։ Նորվեգիայում եզրակացրել են, որ եթե այդ ժամանակ կարանտինային սահմանափակումները չմտցնեին, ավելի վատ չէր լինի, ուղղակի նույն իրավիճակը կլիներ։

Դրա փոխարեն, ըստ մասնագետների, Նորվեգիան կարող էր բաց թողնել սահմանները, սակայն իրականացնել հակահամաճարակային գործողություններ՝ դրանով իսկ նվազեցնելով վիրուսի տարածումը։

Երկրի իշխանությունները հաշվարկել են նաև, թե ինչ վնաս է հասցվել կրթության ոլորտի։ Դպրոցների փակման պատճառով կրճատվում են շրջանավարտների պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունները: Ըստ Ստոլտենբերգի ՝ դպրոցները լավ պատրաստված չէին հեռավար ուսմանը անցնելու համար:

Վերջին տվյալների համաձայն, Նորվեգիայում կա կորոնավիրուսային վարակի 8401 դեպք, մահացել է 235 մարդ, բուժվել է 7727-ը: Մայիսի սկզբին կառավարությունը սկսեց թուլացնել կարանտինային միջոցառումները:

Նույն շարքից