Առողջապահություն Գլխավոր 

Արսեն Թորոսյանը դիմում է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին՝ 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար․ հայտարարություն

analitik.am

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմում է բժիշկ գործընկերներին․

Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։

Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք։

Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում ընդգրկվելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել
091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102)։

Նույն շարքից