Հասարակություն 

Գեներալ Պավլովին ձերբակալեցին, դատեցին, դատապարտեցին մահվան ու արդեն հուլիսին գնդակահարեցին. Մելիքյան

analitik.am

Քաղաքական իշխանությունները հաճախ համաճարակային իրավիճակը բնութագրում են որպես «պատերազմ», հատկապես այն ժամանակ, երբ փորձում են արդարացնել անհասկանալի կամ ակնհայտ անարդյունավետ միջոցառումները։

Մի կարճ ու ուսանելի պատմություն՝ պատերազմում պռավալ տված հրամանատարների մասին։ Խորհրդային բանակում մի գեներալ կար՝ Արևմտյան ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ, Խորհրդային Միության հերոս Դմիտրի Գրիգորյեվիչ Պավլովը։ 1941թ. հունիսին մի քանի օրում ֆաշիստները հիմնահատակ ջախջախեցին Պավլովի զորքերը, մի քանի բանակ շրջապատման մեջ մնաց Մինսկի ուղղությամբ ու դադարեց ռազմական միավոր լինելուց, տասնյակ հազարավոր կարմիրբանակայիններ գերի ընկան։

Ո՞վ էր մեղավոր։ Դե երևի բոլորը՝ սկսած Ստալինից. գենշտաբը, պոլիտբյուրոն, սխալ կադրային քաղաքականությունը, կոլեկտիվացումն ու ինդուստրիալացումը, տռոցկիստներն ու աջ ուկլոնիստները, գերմանացիների հզորությունն ու հարվածի ուժգնությունը, ողջ աշխարհը։

Բայց կրեմլում մի փոքր այլ կերպ էին մտածում։ Մտածում էին՝ որ եթե ջախջախվել են արևմտյան ֆրոնտի զորքերը, ուրեմն պատասխանատու է արևմտյան ֆրոնտի հրամանատարությունը՝ հրամանատար, Բանակի գեներալ Պավլովի գլխավորությամբ։ Ու մտածում էին՝ եթե մարդիկ չտեսնեն պռավալ տվածի պատիժը, երբեք չեն դրսևորի անհրաժեշտ պատասխանատվություն։

Գեներալ Պավլովին ձերբակալեցին, դատեցին, դատապարտեցին մահվան ու արդեն հուլիսին գնդակահարեցին։ Ու ոչ միայն Պավլովին՝ Արևմտյան տապալված ֆրոնտի ևս մի քանի հրամանատարի։

Ասում են՝ դատավճռի այս բառերը տեքստում ավելացրել է անձամբ Ստալինը. “за трусость, самовольное оставление стратегических пунктов без разрешения высшего командования, развал управления войсками, бездействие власти”:

ՀԳ. Գնդակահարվածներից մեկն էլ Սարդարապատի հերոսամարտի ակտիվ մասնակից, հրետանու գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Կլիչն էր՝ արևմտյան ֆրոնտի հրետանու պետը։ Ծնունդով Կարսից։

Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից