Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչպես են պանդեմիայի ժամանակ լողափերում պաշտպանելու մարդկանց

analitik.am

 

Իսպանիայում գտել են կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ լողափերում մարդկանց պաշտպանելու միջոցy: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Ըստ տեղեկությունների, Մադրիդում, Մայորկայում և Կանարյան կղզիներում մի շարք հանգստավայրեր մշակել են զբոսաշրջիկների համար սոցիալական հեռավորության ապահովման վերահսկման նոր մեթոդ՝ նախնական ամրագրում:

Ամրագրման համար պորտալները գործարկել է Natare 360º ընկերությունը, որը մասնագիտանում է հասարակական միջոցառումների կազմակերպման, տոմսերի վաճառքի և մուտքի վերահսկման ոլորտում: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով, նոր համակարգը կաշխատի ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղի բնակիչների համար:

«Մենք թվայնացնելու ենք քաղաքային լողափերը՝ հաշվարկելով դրանց տարածքը: Դրանից հետո քաղաքացիները կկարողանան տեղերի անվճար ամրագրում կատարել քաղաքապետարանի կայքում: Ամրագրումն ավարտելուց հետո պետք է տպել անդորրագիրը կամ ներբեռնել այն սմարթֆոնի մեջ, այնուհետև ներկայացնել լողափի տեսուչին»,-ասել է ընկերության մամուլի խոսնակ Ֆելիպե Մենենդեսը:

 

Նույն շարքից