Քաղաքականություն 

Ով կլինի ԿԳՄՍ հաջորդ նախարարը. Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ կոալիցիա է ձևավորվել ընդդեմ Արայիկ Հարությունյանի. «Իրավունք»

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Աարայիկ Հարությունյանի գլխին «սև ամպեր» են կուտակվում, բայց այս անգամ ոչ թե ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ, այլ` ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավորների:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` խնդիրն այն է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում` հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, կոալիցիա է ձևավորվել ընդդեմ Արայիկ Հարությունյանի: Այդ թվում` բավականին ակտիվ է նաև Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, քայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որին այս հարցում սատարում են սպորտի ոլորտի հայտնի մարզիկներ:

Եվ թեպետ անելանելի վիճակում է հայտնվել Ա. Հարությունյանը և ինչ-որ առումով ճամպրուկային տրամադրություն ունի, սակայն իշխանության վերին օղակներում չեն շտապում նրան փոխարինել օրենսդիրից որևէ մեկով:

Իսկ հիմնական մտահոգությունն այն է, որ որևէ իշխանական պատգամավորի մանդատը վայր դնելը հղի է նոր ցնցումներով, հատկապես որ, առանց այն էլ, կուռ կոլեկտիվ չեն իշխանական օրենսդիրները և հնարավոր որևէ ինտրիգի դեպքում` ավելի շուտ կհրաժարվեն «Իմ քայլից», քան մանդատից, և սա լավագույնս հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից