Կորոնավիրուս Հասարակություն 

Կնոջը դատի են տվել՝ մեղադրելով օդափոխության համակարգի միջոցով իր հարևանին կորոնավիրուսով վարակելու մեջ

analitik.am

 

Կեմերովոյի շրջանի Ռոսպոտրեբնադզորի ղեկավարությունը կորոնավիրուսով վարակված Պրոկոպեևսկի բնակչուհի Դարիա Սեմենովային դատի է տվել՝ պահանջելով նրա պարտադիր հոսպիտալացումը: Այս մասին կինը պատմել է «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում, փոխանցում է Լենտան:

Կնոջ խոսքերով, մայիսի 22-ին, իր մոտ ախտորոշել է կորոնավիրուս: Նա որոշել է հրաժարվել հիվանդանոցում բուժում ստանալուց, իսկ բժիշկը թույլ է տվել նրան մնալ տանը, քանի որ ցածր ջերմությունից բացի, նա հիվանդության այլ ախտանիշեր չի ունեցել:

Կորոնավիրուսի երկրորդ թեստից հետո, Ռոսպոտրեբնադզորի աշխատակիցները վարչական հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով հոսպիտալացնել կնոջը, քանի որ, իբր, նա վտանգ է ներկայացնում հարևանների համար:

Փաստաթղթում ասվում է, որ բազմահարկ շենքում, որտեղ բնակվում է վարակված անձը, կա ընդհանուր օդափոխության համակարգ․ «Հաշվի առնելով հիվանդության օդակաթիլային  ճանապարհով փոխանցման ռիսկը, տանը նրա ներկայությունը վարակի սպառնալիք է առաջացնում մեծ թվով մարդկանց, ներառյալ անչափահաս երեխաների, 65-ից բարձր տարիքի մարդկանց», - ասվում է տեքստում:

Շենքի բնակիչների թեստավորման ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել մեկ այլ անձի մոտ: Այս փաստը ծառայությունում կապել են Սեմենովայի տանը գտնվելու հետ: Նշվում է, որ կնոջ ամուսինն ու երեխաները նույնպես թեստավորվել են, սակայն պատասխանները բացասական են եղել:

Դատական նիստը տեղի է ունեցել մայիսի 27-ին, առանց կնոջ մասնակցության: Նա զանգահարել է Ռոսպոտրեբնադզոր և խնդրել ուղարկել դատարանի որոշումը: Սակայն այնտեղից պատասխանել են, որ չեն վտանգի իրենց աշխատակիցներին․ «Դուք մեկ այլ անձի եք վարակել: Երիտասարդ տղա է՝ 19 տարեկան: Նա հոսպիտալացվել է: Վարակվել է օդափոխության համակարգի միջոցով»,-ասել է ծառայության խոսնակը։

Դատավորը որոշել է Սեմենովային ուղարկել կլինիկա, իսկ ամուսինն ու երեխաները կմեկուսացվեն:

 

Նույն շարքից