Կորոնավիրուս Հասարակություն 

Լիտվան պատրաստվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքին

analitik.am

 

Լիտվայի կառավարությունը պատրաստել է գործողությունների ծրագիր՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը, գրում է Delfi-ն։

Նրա խոսքերով, տնտեսական գործունեության ավելի խիստ սահմանափակումներ չեն լինի։ Նախատեսվում է աշխատել անհատական ​օջախների հետ:

Կառավարության ղեկավարը կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցն անվանել է սոցիալական շփման բացակայությունը և անձնական հիգիենային հետևելը․ «Դա պետք է անել նաև ապագայում։ Սակայն, ես կարծում եմ, որ խոսքն առանձին օջախների մասին է։ Պատրաստվել է հատուկ ծրագիր։ Հուսով եմ, որ դրա կարիքը չի լինի, բայց մենք պետք է պատրաստ լինենք»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Լիտվայում կարանտինային միջոցառումները ներդրվել են մարտի 16-ին: Խանութների մեծ մասը փակ են, հանրային միջոցառումներն արգելված են, ծառայությունների մատուցումը սահմանափակ է, իսկ ապրիլի 4-ին երկիրը դադարեցրել է ավիափոխադրումները: Այնուհետև սահմանափակումները սկսել են մեղմել, սակայն կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև հունիսի 16-ը:

Վերջին տվյալների համաձայն, Լիտվայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1656, մահացել է 68 հիվանդ:

 

Նույն շարքից