Քաղաքականություն 

Պաշտոնանկություն՝ Արցախում

 

Մեր ամենամեծ խնդիրներից մեկը լինելու են հակահրդեհային միջոցառումները: Հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը նշել է, որ դա բերում է ոչ միայն բերքի, այլ նաև բնության, բուսականության կորստի. «Ես մեր բնապահպաններին խնդրում եմ մեծ ուշադրություն դարձնել հարցին, քանի որ ամենամեծ աղետը տեղի է ունենում այդ ժամանակ»:

Նախագահը նշեց, որ ստացած գրության համաձայն, այդ հարցում թերացել են Մարտունու ու Քաշաթաղի շրջանների ղեկավարները. «Մարտունու հետ կապված վարչակազմի ղեկավարին հորդորել եմ ակտիվ աշխատել, իսկ Քաշաթաղի ղեկավարի մասով պաշտոնանկության մասին որոշում եմ ստորագրել:

Սա թող բոլոր համար օրինակ լինի:

Եթե հանձնարարականները չկատարվեն, լինելու են նմանատիպ որոշումներ:

Ստեփան Սարգսյանն ազատվում է Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի պաշտոնից: Մեկ այլ որոշումով Արտյոմ Սարիբեկյանը նշանակվում է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար»:

Հարությունյանը նաև նշեց, որ տեղերում նշանակումներ անելիս օգտվելու են հիմնականում տեղի կադրերից: Նա համապատասխան պաշտոնյաներին խնդրել է նշանակումներ անելիս առաջնորդվեն այդ սկզբունքով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից