Բարի օր Քաղաքականություն 

Սա քաղաքական առևտուր չէ․ Արայիկ Հարությունյանը Արցախի ԱԳ նախարար նշանակեց

analitik.am

 

Իմ հրամանագրով, Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է, մենք ուղղակի մտածում էինք համագործակցության տարբեր ձևաչափերի մասին՝ հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում»,-ասաց նա՝ հավելելով, որ քննարկվել է այլ տարբերակներ:

«Խնդրում եմ սա չհամարել քաղաքական առևտուր: Մենք քաղաքական առևտուր չենք արել, այլ ամաձայնվել ենք միասին ստանձնել պատասխանատվությունը»,-հավելեց նա։

 

Նույն շարքից