Գլխավոր Քաղաքականություն 

Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արայիկ Հարությունյան

analitik.am

 

Երեկ Իլհամ Ալիևը հերթական հայտարարություններն է արել, որոնք վայել չեն քաղաքական գործչին: Այսօր հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Նա հայտարարել է, որ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում: Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև: Մենք պատրաստ ենք: Ես ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ է. Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել:

Նա նաև հայտարարել է, թե «իրենց հին քաղաք Էրիվանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»: Դուք հնարավորություն ունեք «ձեր պատմական անճշտությունները» շտկելու, սակայն դա լինելու է կործանարար Ադրբեջանի համար:

Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցի խաղաղ տրամաբանական լուծմանը»,-ասաց նա:

 

 

Նույն շարքից