Հայաստան Քաղաքականություն 

Փուլային տարբերակը հնարավոր է, սակայն՝ մի տարբերակով. Արայիկ Հարությունյանը պատասխանել է Ալիևին

Այն հայտարարությունները, որ դու արել ես, թե միայն փուլային տարբերակն է, ասեմ հետևյալը՝ իհարկե փուլայինով կարելի է լուծել, սակայն մի տարբերակով: Այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո՝ արդեն բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,-ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց նաև, որ այսօր միասնություն է պետք, աշխատանք է տարվում քաղաքական ուժերի հետ, լինելու է նոր համագործակցություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար, Սամվել Բաբայանը՝ ԱԽ քարտուղար:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից