Գլխավոր Քաղաքականություն 

ՓՊ նախագահն արձագանքել է Ալեն Սիմոնյանի գրառմանը

analitik.am

Հարգելի Ալեն Սիմոնյան,

Փաստաբանները և լրագրողները միշտ «խանգարել են» իշխանություններին, թե՝ ներկա, թե՝ նախորդ:

Երևի որևէ իշխանության գլխում գոնե ծագել է այն միտքը, որ լավ կլիներ այս երկու ինստիտուտները չլինեին, որպեսզի հանգիստ դատեին ում ուզում են և ոնց ուզում են, ազատորեն անեին այն, ինչ ուզում են:

Ուզում եմ հիշեցնել, որ ոչ վաղ անցյալում նույն փաստաբանները և լրագրողները Ձեր գաղափարակիցներին էին պաշտպանում նախորդ իշխանությունից, իսկ ապագայում Ձեր թիմակիցներին են պաշտպանելու հաջորդ իշխանությունից:

Վստահեցնում եմ, որ Ձեր և մեր բոլորի շահերից է բխում ունենալ ուժեղ փաստաբանական և լրագրողական համայնքներ:

Կցում եմ փաստաբանի մասնագիտական գործունեության վերաբերյալ մոտ 2 տարի առաջ հրապարակված իրազեկումը:

Հ.Գ. Երբ բարձրաստիճան պաշտոնյան փաստաբաններին կամ լրագրողներին է ներկայացնում, որպես հանցակից առանց կոնկրետացնելու, ապա հասարակության մեջ այս ինստիտուտների նկատմամբ անվստահություն (եթե չնշեմ ատելություն) է սերմանվում: Այս իրավիճակում փաստաբաններ և լրագրողներ բառերը չակերտների մեջ նշելը ոչինչ չի փոխելու:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան

Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր էջում գրել էր.

«Մարդուն տանել, օրերով պահել, օրերով ծեծել, օրերով ստորացնել, ստիպել տառապել, ներքաշել ընտանիքի անդամներին, մորը, տատիկին, ընկերուհուն...

Անել դա` չվախենալով ոստիկանությունից, ԱԱԾ-ից, դատարաններից և, վերջապես. Աստծուց:

Սա, ըստ ամենայնի, դեռ շատ փոքր մասն է, որ գիտենք, ու վստահ չեմ, որ ուզում եմ բոլոր մանրամասներն իմանալ:

Մի բան կարող եմ միայն ասել, որ վերադարձ այս ամենին էլ չի լինելու: Իսկ մարդակեր տեսակը` իր հովանավորներով, «փաստաբաններով», վարձու «լրագրողներով» և գյադաներով,… »։

Նույն շարքից