Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածները սկսել են ավելի քիչ բուժվել /թվեր/

analitik.am

Հայաստանում երկուշաբթի օրվանից սկսված կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը երեք օր գերազանցել է 400-ը, մեկ օր՝ 300-ը, մեկ օր՝ 200-ը: Սրան զուգահեռ, կորոնավիրուսով վարակվածները մեր երկրում սկսել են ավելի ու ավելի քիչ բուժվել:

Այսպես, երկուշաբթի օրը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 452 նոր դեպք, բուժվել է 81 պացիենտ: Երեքշաբթի վարակվել է 289 քաղաքացի, բուժվել՝ 75: Չորեքշաբթի վարակակիրների թիվն ավելացել է 372-ով, իսկ բուժվածների՝ 35-ով: Երեկ՝ հինգշաբթի, 442 նոր դեպք է հաստատվել, բուժվածների թիվը կազմել է 32: Այսօր՝ մայիսի 29-ին, Հայաստանում կորոնավիրուսի 460 նոր դեպք է հաստատվել, բուժվածների թիվը հասնում է ընդամենը 10-ի:

Ինչպես թվերից երևում է, Հայաստանում վերջին 5 օրվա ընթացքում բուժվածների թիվն օրվա կտրվածքով միայն նվազել է 81-ից հասնելով 10-ի:

 

Նույն շարքից