Քաղաքականություն 

Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել. Տարոն Սիմոնյան

Երկու օր առաջ՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հետաքրքրվում էի, թե ինչ է անում մեր արտաքին գործերի գերատեսչությունը միջազգային մամուլով Ադրբեջանի կողմից ավելացող հակահայ քարոզչությանը։

Ինչպես և ակնկալվում էր, պատասխանի փոխարեն ընդամենն արդարացումներ և դեպի մեզ մեղադրանք ստացանք։

Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել, իսկ մեր արձագանքը (լինի դիվանագիտական կորպուսի կամ այլ անձանց միջոցով) կրկին բացակայում է կամ շատ թույլ է։

Նորից եմ կրկնում՝ մենք պետք է ավելի նախաձեռնողական լինենք, չսպասենք, որ ադրբեջանական կամ թուրքական լոբբինգի հակահայ գործողություններ լինեն, որ նոր արձագանքենք։

Իսկ եթե այդպիսին լինում են, պետք է մեկին տաս պատասխան տանք։

Եվ ոչ թէ արդարանանք կամ փորձենք դիմացինին մեղադրենք, որ նա մեզ նման հարցեր է տալիս, այլ հասկանանք մեր սխալները և արագ շտկենք։

Այս բնագավառում առավել, քան մյուս ոլորտներում մեզ միասնականություն և կազմակերպված աշխատանք է պետք։

ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից