Կորոնավիրուս Հասարակություն 

Թուրքիայում կորոնավիրուսի գրանցված դեպքերի քանակը հասել է 160 հազարի

analitik.am

 

Մայիսի 28-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարարի հայտնած վերջին տվյալների համաձայն` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերի թիվը կազմում է 160․979, որից 124.369-ն արդեն առողջացել է։

Երկրում կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1182-ով։ Նույն ժամանակամիջոցում արվել է 33.559 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1․928․209-ի։

Մահացությունների թիվն ավելացել է 30-ով՝ կազմելով 4․461։

683 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 1.576-ով։

ermenihaber

 

Նույն շարքից