Կորոնավիրուս Հասարակություն 

Հունիսից Սանկտ Պետերբուրգում կթույլատրվի փողոցում դիմակ չկրել

analitik.am

 

Հունիսից Սանկտ Պետերբուրգի բնակիչներին թույլատրվում է փողոցում դիմակ չկրել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Սմոլնիի մամուլի ծառայությանը:

Ինչպես նշվում է, Սանկտ Պետերբուրգի իշխանությունները հունիսի 1-14-ը կսկսեն մեղմացնել ավելի վաղ քաղաքում կիրառվող սահմանափակումները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար: Մասնավորապես, փողոցում դիմակ և ձեռնոց կրելը պարտադիր չի լինի: Միևնույն ժամանակ, անձնական պաշտպանիչ միջոցների օգտագործումը տրանսպորտային միջոցներում, խանութներում և հասարակական այլ վայրերում կմնա պարտադիր:

Հունիս ամսից 65-ից բարձր տարիքի քաղաքացիների համար ինքնամեկուսացման ռեժիմը նույնպես կամայական կդառնա: Բացի այդ, քաղաքում կբացվեն նոտարական գրասենյակներն ու իրավաբանական ընկերությունները:

 

Նույն շարքից