Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանին չեմ տեսնում, որ հարցնեմ՝ ի՞նչ արեց-չարեց. Գևորգ Պետրոսյան

analitik.am

Հատուկ՝ ճգնաժամասերների համար...

Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում:

Չկա այդպիսի բան, և վերջ...

Էս վերջերս ասվում էր չէ՞...

Ձեր գլուխներում հաղթահարեք խնդիրները...

Հանեք ձեր գլուխներից ՍԴ ճգնաժամի ցեցը...

Լավ, եթե այդ մարմնում ճգնաժամ է, ինչու՞ է իշխանությունն օրինագիծ բերում՝ հիմքում վկայակոչելով ՍԴ որոշումը և օրենքն այդ որոշմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունը...

Հերիք չի՞ ձեռք առնեք մարդկանց...

Սահմանադրական դատարանում մի ճգնաժամ կա, և նրա անվանումն է՝ այո, այո, նույն ինքը՝ Վահե Գրիգորյանը՝ ՍԴ միակ անդամը, ով համառորեն ոչինչ չի անում, բայց աշխատավարձ է ստանում...

Նիկոլ Փաշինյանին չեմ տեսնում, որ հարցնեմ՝ ի՞նչ արեց-չարեց, որ իմացավ, որ Վահե Գրիգորյանն աշխատավարձ է ստանում՝ առանց ճգնելու, ու վերջապես ե՞րբ է գալու Վահե Գրիգորյանի ճգնելու ժամը...

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից