Կորոնավիրուս Հասարակություն 

Հարավային Կորեայում կորոնավիրուսի նոր ալիք է սկսվել

analitik.am

 

Հարավային Կորեայում կորոնավիրուսի նոր ալիք է սկսել. Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 79 նոր դեպք: Այս մասին հայտնում է Yonhap-ը:

Վերջին երկու ամիսների ընթացքում սա ամենաբարձր աճն է: Հանրապետության կենտրոնական մասում գրանցվել է 68 նոր դեպք, իսկ 11-ը ներմուծվել է դրսից: Գործակալությունը նշում է, որ իշխանությունները գրանցել են վարակի տարբեր օջախներ. Որպես կանոն, դրանք գիշերային ակումբներ են, եկեղեցիները և հիվանդանոցները:

Հարավային Կորեայի առողջապահության նախարար Կիմ Գան Նիպն ընդգծել է, որ վիրուսը կրկին շատ արագ է տարածվում և կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ հանդիպումներից, շփումներից:

 

Նույն շարքից