Հասարակություն 

Պորոշենկոն կրկին միլիարդատեր է դարձել

analitik.am

 

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կրկին միլիարդատեր է դարձել, հայտնում է Forbes-ը: Այժմ նրա ունեցվածքը գնահատվում է 1,4 միլիարդ դոլար: Սրանից առաջ, միլիարդատերերի ցուցակում Պորոշենկոն հայտնվել է 2014 թվականին, այդ ժամանակ նրա կարողությունը գնահատվել է 1,3 միլիարդ դոլար:

Ուկրաինայի նախկին նախագահի եկամտի աղբյուրը Ռոշենի հրուշակեղենի արտադրությունն է: Այն հիմնադրվել է 1996 թվականին, կորպորացիան դարձել է Ուկրաինայում հրուշակեղենի խոշորագույն արտադրողը։

Վարկանիշային աղյուսակում Պորոշենկոն զբաղեցնում է երրորդ տեղը: Մետալուրգիական մագնատ Ռինատ Ախմետովը շարունակում է մնալ Forbes-ի ցուցակի առաջին հորիզոնականում (2,8 միլիարդ դոլար), իսկ «Ինտերփայփ» խմբի սեփականատեր Վիկտոր Պինչուկը երկրորդն է (1,4 միլիարդ դոլար):

 

Նույն շարքից