Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը

analitik.am

 

Վարակաբան Եվգենի Տիմակովը կանխատեսել է, որ ապագայում կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

«Ամենայն հավանականությամբ վիրուսը կլինի սեզոնային, ինչպես գրիպը։ Հիվանդության նոր ալիքը կսկսվի աշնան վերջին և գարնան սկզբին, քանի որ վիրուսի համար հարմարավետ ջերմաստիճանը +5-+10 աստիճանն է»:

Տիմակովը հիշեցրել է բնակչության շրջանում իմունային շերտ ստեղծելու անհրաժեշտությունը: Նա նաև բացատրել է, որ վիրուսի դեմ պայքարում Ռուսաստանում ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ են առողջապահական համակարգի վրա եղած ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և մահացություն բարձր ցուցանիշ չունենալու համար:

 

Նույն շարքից