Կորոնավիրուս Հասարակություն 

Քահանան գլխատել է տղամարդուն կորոնավիրուսը ոչնչացնելու համար

analitik.am

 

Հնդկաստանում քահանան գլխատել է տղամարդուն՝ կորոնավիրուսը հաղթելու համար: Այս մասին հայտնում է India Today-ը:

Հրապարակման համաձայն, դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Օրիսա նահանգում: 72-ամյա քահանայի և 52-ամյա հավատացյալի միջև կրոնական վեճ է ծագել: Արդյունքում քահանան հարձակվել է տղամարդու վրա, ծեծի ենթարկել ու գլխատել նրան: Ավելի ուշ նա ներկայացել է ոստիկանությանը:

Քահանան ասել է, որ գործել է աստվածների հրամանով, որոնք հայտնվել են երազում և խոստացել, որ մարդկային զոհաբերությունը կոչնչացնի կորոնավիրուսը: Ըստ ոստիկանության, սպանության մեջ մեղադրվողը սպանության պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

 

Նույն շարքից