Իրավական 

Ոստիկանները տերմինալներից գողություն կատարողների խումբ են բռնել

analitik.am

 

Մայիսի 27-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Խորենացու փողոցի տերմինալը փորձում են գողանալ:

Քրեական հետախույզներն անմիջապես մեկնել են դեպքի վայր և մինչ նշված հասցե հասնելը` նկատել են կասկածելի անձանց, որոնք դիմել են փախուստի։

Ոստիկանները հետապնդել ու Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում բռնել են 22 և 26-ամյա երկու երիտասարդի և բերման են ենթարկել բաժին:

Պարզվել է, որ ժամը 03.30-ին երիտասարդները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են վճարային տերմինալը և դրամարկղից գումար գողացել:

Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մետաղադրամներ:

Պարզվել է նաև, որ մայիսի 21-ին և 24-ին երիտասարդները նույն եղանակով գողացել են նաև Մաշտոցի պողոտայի և Աբովյան փողոցի վճարային տերմինալների մետաղադրամի և թղթադրամի ընդունիչ սարքերը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Երիտասարդները ձերբակալվել են։

Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից