Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Մենք առաջ ենք անցել արդեն Իրանից ու Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանին. Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի մասին

analitik.am

 

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ մեկ միլիոն բնակչի ընկնող դեպքերով առաջ ենք անցել Իրանից և Ֆրանսիայից և հավասարվել ենք Ռուսաստանին. «Այս տեմպով շարունակելու դեպքում կհավասարվենք Իտալիայի ցուցանիշին»:

Փաշինյանի խսքերով համաճարակի տարածման այսպիսի տեմպը, անկախ նրանից, թե որ տոկոսն է ախտանիշով, որը՝ ոչ, բերում է ծանր ու ծայրահեղ ծանր դեպքեր և մահվան դեպքերի աճի. «Նման իրավիճակի պատճառը հակամահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է և ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը»:

 

Նույն շարքից