Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Այսօր ամենամեծ թվով ծանր ու առանձնապես ծանր պացիենտները գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Այսօր ամենամեծ թվով ծանր ու առանձնապես ծանր պացիենտները գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը հայտնեց, որ ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է ու ընդունում է կորոնավիրուսով վարակված պացիենտներին:

Կենտրոնն ունի ամենամեծ մահճակալային ֆոնդը՝ 500 մահճակալ. «Այս պահին վերակենդանացման բաժանմունքում զբաղված է մահճակալների 95 տոկոսը, ընդհանուր բաժանմունքներում՝ մոտ 80 տոկոսը»:

Կենտրոնի ղեկավարը նշեց, որ մինչ այսօր ընդունել են մոտ 1470 պացիենտ, որոնցից 450-ը եղել են ծանր ու ծայրահեղ ծանր:

Նա բոլորին խնդրեց պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները. «Վերջին օրերին ավելացել են ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը: Պետք է պահպանել կանոնները, որպեսզի մեր առողջապահության համակարգը կոլափս չունենա»:

 

:

Նույն շարքից