Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հոգեհանգստի ժամանակ մի ամբողջ գյուղ է վարակվել մի անձից, ով չի իմացել, որ վարակակիր է. Վանյան

analitik.am

 

Եղել է դեպք, երբ անձը մահացել է ոչ կորոնավիրուսից, սակայն նրա հոգեհանգստի ժամանակ մի ամբողջ գյուղ է վարակվել: Ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

«Մարդիկ հանգիստ, մտածելով, որ խնդիր չունեն, առնչվել են իրար հետ: Արդյունքում մեկ հիվանդից, ով ախտանիշ չի ունեցել, մի ամբողջ գյուղ է վարակվել: Սա վկայում է այն մասին, որ պետք է միմյանց հետ շփվելիս պահպանել կանոնները: Նույնը վերաբերում է նաև խնջույքներին»,-ասաց նա:

 

Նույն շարքից