Իրավական 

Գևորգ Լոռեցյանը կշարունակի մնալ կալանքի տակ

analitik.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երեկ որոշել է ևս 2 ամսով երկարաձգել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։

«Գևորգ Լոռեցյանին փորձում են այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել։ Վերաքննիչ քրեական դատարանը նույնպես եզրահանգման է եկել, որ Քրեական օրենքսգրքի այլ հոդվածով կատարվում են քննչական գործողություններ։ Առավել մանրամասն այս պահին չեմ ակրող հայտնել»,-ասաց նա։

 

Նույն շարքից