Քաղաքականություն 

Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ, առավել ևս, երբ նա խոսում է ուժի կիրառումն առաջնային պլան բերելու մասին. Տիգրան Աբրահամյան

analitik.am

Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ, առավել ևս, երբ նա խոսում է ուժի կիրառումն առաջնային պլան բերելու մասին: Անկեղծ լինենք, այդ սկզբունքը մշտապես եղել է օրակարգային՝ ապրիլյան մարտական գործողությունները վկա:

Ավելին՝ Ադրբեջանից հնչող հայտարարությունները, քարոզչական բնույթի վերլուծականները, Ադրբեջանի ուժային կառույցների ոչ պաշտոնական խոսափող հանդիսացող ռազմական փորձագետների ակտիվությունը մեզ հնարավորություն է տալիս առավել հստակ հասկանալու Ադրբեջանի պետական քաղաքականության վարքագծային փոփոխությունները:

Պետք է միայն ճիշտ հետևություններ անել, ճիշտ ժամանակին արձագանքել, որտեղ որ անհրաժեշտ լինի, մնացածը ժամանակի աղմուկի մեջ այդպես էլ կկորի:

Տիգրան Աբրահամյան

Նույն շարքից