Կորոնավիրուս Քաղաքականություն 

Գնացեք, սովորեք․ Լուկաշենկոն ասել է, թե բոլորը կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախանձում են Բելառուսին

analitik.am

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե բոլորը կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախանձում են Բելառուսին: Այս մասին վերջինս խոսել է Մինսկի տրակտորային գործարան կատարած այցի ընթացքում, փոխանցում է Լենտան։

«Աշխարհի միակ երկիրը, որը գնաց այս ճանապարհով: Նախանձը միայն ձեզ մոտ չէ, նախանձը մեզ հետ է ամենաբարձր մակարդակում»,-ասել է Լուկաշենկոն:

Նա նաև հորդորել է գործարանի աշխատակիցներին չանհանգստանալ վարակվելու վտանգից․ «Ինչ-որ մեկը կհիվանդա՝ կբուժենք, մի անհանգստացեք դրա մասին: Մենք դա կարող ենք անել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է այս վիրուսին: Ինչ-որ կերպ մենք դանդաղ դուրս կգանք այս վիճակից: Եվ եթե Աստված տա, այդպես լինի, ապա մենք կարող ենք ամբողջ աշխարհին ասել. «Գնացեք, սովորեք»»,-ավելացրել է հանրապետության ղեկավարը:

 

Նույն շարքից