Կորոնավիրուս Հասարակություն 

Նոր հավելվածի միջոցով հնարավոր կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը

analitik.am

 

Google-ը ներկայացրել է բջջային հավելված, որը կօգնի մարդկանց պահպանել սոցիալական հեռավորությունը: Այս մասին հայտնում է The Sun-ը:

«Sodar» հավելվածի միջոցով օգտատերերը կկարողանան իրենց շուրջը գծագրել վիրտուալ շրջան, որը թույլ կտա պահպանել ընդունելի երկու մետր հեռավորությունը: Եթե ​​ինչ-որ մեկը խախտի այն, հավելվածը կնախազգուշացնի այդ մասին:

Հավելվածի ստեղծողները նշել են, որ այս միջոցը մեծապես կհեշտացնի սոցիալական հեռավորությունը պահպանելու պահանջը։

 

 

Նույն շարքից