Միջազգային Քաղաքականություն 

Կորոնավիրուսի պատճառով Մերկելը հրաժարվել է մեկնել Վաշինգտոն

analitik.am

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով հրաժարվել է մեկնել Վաշինգտոն G7-ի գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է Politico-ն:

Մերկելն անհնար է համարել անձնական ներկայությունը Սպիտակ տան հանդիպմանը, որը տեղի է ունենալու հունիսի վերջին՝ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով:

Վերոնշյալ գագաթնաժողովը, ըստ Թրամփի, պետք է դառնա ԱՄՆ-ի բնականոն կյանքի վերադառնալու խորհրդանիշը և նշի երկրի հաջողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում:

Նույն շարքից