ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կհաղթի գալիք ընտրություններին՝ 91 տոկոս հավանականությամբ: Նման հաշվարկներ է արել Ստոունի Բրուք համալսարանի պրոֆեսոր Հելմուտ Նորպոտը, ով կանխատեսել է Թրամփի հաղթանակը 2016 թվականին, փոխանցում է FOX News-ը:
Նորպոտի խոսքերով, ընտրություններում Թրամփը կստանա 362 ձայն: Փորձագետը նման եզրահանգումների է եկել՝ վերլուծելով նախնական արդյունքները՝ օգտագործելով իր կողմից ստեղծված մոդելը, որը հաշվի է առնում վիճակագրական տվյալները և մի շարք պատմական այլ փաստեր:
Նա նշել է, որ Թրամփը պետք է հաղթի նույն նահանգներում, ինչպես 2016 թվականին, և միևնույն ժամանակ հավաքի ընտրողների մեծամասնության աջակցությունը Նյու Մեքսիկոյում, Նևադայում, Կոլորադոյում, Վերմոնտում, Վիրջինիայում, Մինեսոտայում, Մենում և Նյու Հեմփշիրում: