Տնտեսություն 

Թուրքիայի արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդը 2020թ․ ապրիլին աճել է 67 տոկոսով

analitik.am

 

2020թ․ ապրիլին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 41․4 տոկոսով՝ կազմելով 8 մլրդ 990 մլն դոլար։ Իսկ ներմուծման ծավալները նվազել են 25 տոկոսով՝ հասնելով 13 մլրդ 553 մլն դոլարի։

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ հունվար–ապրիլ ամիսներին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 13․7 տոկոսով՝ կազմելով 51 մլրդ 662 մլն դոլար։ Ներմուծման ծավալները նշված ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ավելացել են 1 տոկոսով՝ հասնելով 69 մլրդ 205 մլն դոլարի։

Արտաքին առևտր հաշվեկշռի պակասուրդը 2020թ․ ապրիլին աճել է 67 տոկոսով՝ 2 մլրդ 732 մլն դոլարից հասնելով 4 մլրդ 564 մլն դոլարի։ Հունվար –ապրիլ ժամանակահատվածում արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդը աճել է 102․3 տոկոսով՝ 8 մլրդ 681 մլն դոլարից հասնելով 17 մլրդ 543 մլն դոլարի։

Թե՛ 2020թ․ ապրիլին, թե՛ տարվա առաջին 4 ամիսներին Թուրքիայից ամենից շատ արտահանում կատարած երկիրը Գերմանիան է եղել։ Հունվար –ապրիլի ընթացքում Թուրքիայից Գերմանիա արտահանման ծավալը կազմել է 4 մլրդ 896 մլն դոլար։ Ներմուծման ոլորտում առաջատարը Չինաստանն է։ Այս երկրից 2020թ․ հունվար –ապրիլ ամիսներին Թուրքիան 6 մլրդ 577 մլն դոլարի ներմուծում է կատարել։

ermenihaber

 

Նույն շարքից