Ֆրանսիան 1,6 միլիարդ դիմակ է այրել կորոնավիրուսի համաճարակից առաջ, քանի որ իշխանությունները համարել են, որ դրանք ավելորդ են: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Երկրում խոզի գրիպի և SARS-ի դեմ պայքարելու համար ստեղծվել է FFP2 տիպի ավելի քան 700 միլիոն դիմակների պաշար: Սակայն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ հիվանդություններն այնքան վտանգավոր չեն, որքան նախկինում համարել են, և իշխանությունները որոշել են ոչնչացնել պաշարները:
Կորոնավիրուսի բռնկման պահին երկրում մնացել է ընդամենը 117 միլիոն պաշտպանիչ միջոց: Բժիշկները հայտարարել են, որ դիմակները բավարար չեն բոլոր հիվանդների համար։
Ըստ վերջին տվյալների՝ Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով ավելի քան 186 հազար դեպք: Ընդհանուր առմամբ, համաճարակի հետևանքով երկրում մահացել է ավելի քան 28 հազար մարդ, որոնց թվում 35 բժիշկ: