Կորոնավիրուս Հասարակություն 

Չինացի գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի ծագման մասին ճշմարտությունը

analitik.am

 

Չինաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի ծագման մասին ճշմարտությունը: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Հետազոտողները փորձարկել են Ուհանի ծովամթերքի շուկայից ստացված նմուշները, որոնք համարվել են վարակի սկզբնական աղբյուր և չեն հայտնաբերել հիվանդության նշաններ:

Այսպիսով, կորոնավիրուսով մարդու վարակման առաջին դեպքը տեղի է ունեցել, ամենայն հավանականությամբ, ոչ թե շուկայում, այլ՝ ուրիշ վայրում:

Փորձագետները նաև ապացուցել են, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակման 13 նախնական դեպքերը որևէ կերպ կապված չեն շուկայի հետ:

Այնուամենայնիվ, հաստատվել է այն վարկածը, որ վիրուսը մարդուն փոխանցվել է չղջիկներից:

Վերջին տվյալների համաձայն, Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 84 հազար դեպք: Ընդհանուր առմամբ, համաճարակի հետևանքով երկրում մահացել է ավելի քան 4,5 հազար մարդ:

Նույն շարքից