Հյուսիսային Կորեայի իշխանությունները ԱՄՆ-ին մեղադրել են իր հեղինակությունը վնասելու մեջ. Փհենյանը կարծում է, որ կիբերհարձակումների մասին պնդումները ոչ այլ ինչ են, քան հյուսիսկորեական պետությունը «սևացնելու» փորձ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԿԺԴՀ ԱԳՆ-ին:
«Մենք ուզում ենք ևս մեկ անգամ շեշտել, որ մեր երկիրը կապ չունի այսպես կոչված «կիբեր սպառնալիքի» հետ, որի մասին խոսում է ԱՄՆ-ն»,-հայտարարել են դիվանագետները:
Նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ-ի նպատակը «Հյուսիսային Կորեայի հեղինակությունը սևացնելն է»:
Հաղորդվում է, որ ՀԴԲ-ն և ԱՄՆ մի շարք դաշնային գործակալություններ մայիս ամսվա սկզբին նախազգուշացում են հրապարակել՝ Հյուսիսային Կորեայի հաքերների սպառնալիքի վերաբերյալ: Նրանք, իբր, գողանում են անձնական տվյալները, թվային արժույթները և թալանում արևմտյան խոշոր բանկերը:
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Հյուսիսային Կորեայի նահանգային բանկին մեղադրել է ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու մեջ և ԿԺԴՀ 28 քաղաքացիների դեմ քրեական գործեր է հարուցել: