Հայաստան Քաղաքականություն 

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է «Սասնա Ծռեր»-ի արցախյան կառույցի ներկայացուցիչների հետ

analitik.am

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ մայիսի 30-ին, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության գրասենյակում հանդիպել է կառույցի պատասխանատուների հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արթուր  Թովմասյանը,   ողջունելով    ներկաներին, ասել է, որ   ինքը   քաղաքական  հանդիպումների   շարք    է     սկսել  Արցախում   գործող     կուսակցությունների  և  2020  թվականին կայացած  ԱՀ  նախագահական  ընտրություններում  առաջադրված  թեկնածուների   հետ, որի  նպատակը  հանդուրժողականության,  համերաշխության   մթնոլորտ  ստեղծելն  է:

Ա. Թովմասյանի  խոսքով՝   Խորհրդարանի   դռները   բաց  են     խորհրդարանական  և  արտախորհրդարանական   բոլոր  ուժերի  առաջ, և  ինքը     պատրաստակամ  է  քննարկելու  «Սասնա Ծռեր» համահայկական   կուսակցության    տեսակետները:

«Ներկա  դրությամբ     Արցախի    բնականոն   զարգացումը   հնարավոր  է նաև    անկախ   պետականության  պայմաններում՝  տեսլականում  ունենալով  այն  գաղափարը, որն   այս  պահին    առաջ  է   քաշում   «Սասնա Ծռեր»  կուսակցությունը:  Մենք  գտնում  եմ, որ   ցանկացած    իշխանություն    իր      դաշտում  պետք  է  ունենա   ընդիմություն:   Բոլոր  քաղաքակիրթ  և  ժողովրդավար  երկրներում, որտեղ   չկա   ընդիմություն, որևէ   լուրջ   հաջողություն  արձանագրել հնարավոր  չէ:    Կարծում  եմ, որ    «Սասնա Ծռեր»  կուսակցության  հետ  կարելի  է  ստեղծել   օրակարգ, որը  չի  վնասի   ո՛չ   կուսակցության    և  ո՛չ  էլ   իշխանությունների   շահեը: Անկախ   քաղաքական  հայացքներից՝ մենք   պետք  է    լինենք  միասնական  և  միակամ, որն  էլ   կլինի   մեր  ազգի    հաղթանակը»,-մասնավորապես  ասել է  Ա. Թովմասյանը:

Խոսելով  արցախյան  հիմնախնդրի  մասին՝ ԱԺ  նախագահն  ասել  է, որ    եթե     այդ  հարցում  բոլորն  ունենան    նույն  կարծիքը,  ապա     բոլոր   մարտահրավերներին    կարելի  է  դիմակայել    շատ  հեշտ:

«Սասնա Ծռեր» համահայկական   կուսակցության   Արցախի    գրասենյակի    ղեկավար   Գագիկ   Եսայանն  իր   հերթին    շնորհակալություն է հայտնել  Ա. Թովմասյանին    նման   ձևաչափով  հանդիպումներ  կազմակերպելու  համար   և  ասել է, որ ինքը  լիահույս  է, որ   նոր   Խորհրդարանն  իր    ուրույն  դերն  ու   նշանակությունն  է  ունենալու  Արցախի  զարգացման  գործում:

Գ.  Եսայանը,    անդրադառնալով  Ա.  Թովմասյանի  կողմից  առաջարկված   օրակարգային  երեք  հարցերին՝   արցախյան  հիմնախնդիր, Հայոց  ցեղասպանություն  և  առաջնագծի  անվտանգություն,  ասել է, որ,   իր  կարծիքով,  արցախյան     հիմնախնդրի    լուծման   ուղու     վերաբերյալ  իր  տեսակետը  չի  համապատասխանում  առաջարկվող  տարբերակներին:  Հայոց  ցեղասպանության      ճանաչման  և  հատուցման   գործում   պետք  է  պահանջատիրական  մոտեցում  ցուցաբերել, այլ  ոչ   թե  աղերս  ներկայացնել, իսկ    առաջնագիծը,      միանաշանակ,    պետք  է     լինի  անվտանգ:

 

Նույն շարքից