Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Արայիկ Հարությունյանն աշակերտներին կոչ արեց ծաղրել ուսուցիչներին, բայց ոչ բոլորին

analitik.am

 

Այսօր՝ մայիսի 30-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը բոլորին կոչ արեց զանգվածաբար մերժել ապատեղեկատվությունը, տգետ խոսակցությունները, որոնք վերաբերում են չիպավորումներին, վակցինաներին, 5G կայաններին. «Ես կոչ եմ անում ծաղրել նման տեղեկատվություն տարածողներին, սոցիալական ցանցերում բլոկ անել:

Ինձ համար տարօրինակ է, որ նման տեղեկություն տարածում են նաև որոշ ուսուցիչներ: Ժողովուրդ ջան, մենք այս անգրագիտությունը պետք է մերժենք, հակառակ դեպքում լրջագույն խնդիր ենք ունենալու ոչ միայն վիրուսի տարածման հետ, այլ կարող ենք ազգային անվտանգության խնդիր ունենալ, քանի որ այս անգրագետ ապատեղեկատվությունն այսպես ընկալելով ու տարածելով, կարող ենք շատ տարբեր իրավիճակներում, օրինակ պատերազմական իրավիճակում, զոհ դառնանք տարբեր ապատեղեկատվությունների և տանուլ տանք շատ բաներ»:

«Այս տարրական անհեթեթություններին հավատալն ու տարածելն անընդունելի է, հատկապես, երբ դա անում են ուսուցիչները: Սա շարունակվելու դեպքում հետևանքներ կլինեն:

Հենց այս ապատեղեկատվությունը կլանելն ու տարածելն է չիպավորումը, ձեր ուղեղների մեջ ինչ-որ բան են մտցնում, որ տարածեք: Սա խթանելու է նաև անգրագիտությունը, խնդրում եմ տեղիք չտալ, մերժել:

Այս ապատեղեկատվությունը նպաստում է նրան, որ մարդիկ սկսում են անլուրջ վերաբերվել զգուշացումներին, իսկ երբ հիվանդությունը հասնում է իրենց ընտանիքներ ու մահեր են տեսնում, այդ ժամանակ են ասում, որ ճիշտ է»,-ասաց նա:

Հարությունյանը հայտարարեց, որ վարակն իրական է, ինքն իր շրջապատում արդեն մի քանի մահեր ունի. «Մի նպաստեք դրա տարածմանը, որ սեպտեմբերի 1-ից գնանք դասի»:

Նույն շարքից