Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Արայիկ Հարությունյանն ասաց, թե ինչով կարող են զբաղվել աշակերտներն ամռանը

analitik.am

 

Ես փողոցում տեսնում եմ տարբեր խմբերի, գուցե՝ նաև համադասարանցիների, որտեղ տարրական կանոնները չեն պահպանվոմ: Սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հորդորում եմ հետևել երեխաներին, հորդորել, որ նույնիսկ ընկերների հետ շփվելիս կանոնները պահեն: Ես հասկանում եմ, որ ամիսներ շարունակ մեկուսացված մնալը շատ դժվար է, սակայն պետք է մաքսիմալ զերծ մնանք սերտ շփումներից, որպեսզի մոտեցնենք նորմալ կյանքին վերադառնալու հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքերով, ամառվա ընթացքում շատ տարբեր ու հետաքրքիր զբաղմունքներ կարելի է գտնել երեխաների համար. «Ամենակարևորն ընթերցանությունն է: Երբ մեզ մեր ծնողները ստիպում էին կարդալ, միգուցե դա չուզելով էինք անում, սակայն հիմա, երբ դրա դրական կողմերը տեսնում ենք, հասկանում ենք: Խրախուսեք, որ երեխաներն ընթերցեն, ինտելեկտուալ խաղերով զբաղվեն»:

 

Նույն շարքից