Կորոնավիրուս Հասարակություն 

Ուղևորատար ինքնաթիռը վերադարձել է Հնդկաստան՝ կորոնավիրուսով վարակված օդաչուի պատճառով

analitik.am

 

Այսօր առավոտյան Դելիից Մոսկվա թռչող «Air India» ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Բոլիվուդ այն բանից հետո, երբ պարզվել է, որ օդաչուներից մեկը վարակված է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է The Times of India-ն:

Նշվում է, որ ինքնաթիռը ետ է կանչվել Ուզբեկստանի օդային տարածքից այն բանից հետո, երբ ավիաընկերությունը պարզել է, որ ինքնաթիռում գտնվող օդաչուներից մեկի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է։

Ենթադրվում է, որ անձնակազմի անդամների նախնական թռիչքների վերաբերյալ զեկույցները ստուգող թիմի վերահսկողության թերացման պատճառով օդաչուի կորոնավիրուսի դրական պատասխանը սխալմամբ համարվել է բացասական և նրան ուղարկել են թռիչքի:

 

Նույն շարքից