Բարի օր Հասարակություն 

Կորոնավիրուսը կարող է մահացու հիվանդություն առաջացնել երեխաների մոտ

analitik.am

Կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ կարող է զարգանալ մահացու վտանգավոր հիվանդություն: Խոսքը մասնավորապես վերաբերում է մարմնի հյուսվածքների ոչ կառավարելի բորբոքմանը: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Նյու Յորքում Մաունթ-Սինայի բժշկական դպրոցի հետազոտությանը:

Ապրիլին ամերիկացի բժիշկները սկսել են նկատել, որ կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ ավելի ու ավելի հաճախ է սկսել Կավասակի ախտանիշ հայտնվել: Այն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ցանով, բորբոքումներով, որոնք վնասում են մարմնի տարբեր մասերը:

Հետազոտությունները պարզել են, որ երեխաների մոտ հիվանդություն է սկսվում, որը կյարող է մահվան պատճառ դառնալ նույնիսկ կորոնավիրուսից բուժվելուց հետո:

Զեկույցում նշվում է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել նման դեպքերին, նույնիսկ եթե թեստերի պատասխանները բացասական են: Հայտնվում է, որ առնվազն 100 ամերիկացի երեխայի մոտ Կավասակի սինդրոմ է հայտնաբերվել: Այն ավելի ու ավելի հաճախ հանդիպում է նաև Եվրոպայում: Հիմա բժիշկները փորձում են պարզել՝ արդյո՞ք կորոնավիրուսը կարող է Կավասակի սինդրոմի պատճառ դառնալ և ինչպես պետք է բուժել այն:

Ավելի վաղ խնդրի մասին խոսել էր նաև ԱՀԿ ղեկավարը՝ բժիշկներին հորդորելով զբաղվել հարցով:

 

Նույն շարքից