Հնդկական Ութար Պրադեշ նահանգում մի քանի կապիկներ հարձակվել են լաբորատորիայի աշխատակցի վրա և գողացել նրա մոտ եղած արյան նմուշները, որոնք պատկանում են կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող պացիենտներին․ գողացել են երեք նմուշ և դիմել փախուստի։ Այս մասին հայտնում է India Today-ը:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը Ութար Պրադեշի «Մերութի» բժշկական համալսարանում: Բժիշկները վախենում են՝ եթե նմուշներում կորոնավիրուս կա, ապա այն կարող է փոխանցվել կապիկներին: Նրանք նաև նշել են, որ նախկինում կապիկներն արդեն գողացել են տարբեր իրեր լաբորատորիայից:
Can you believe this ? Monkeys snatch three corona test samples from a lab technician in meerut. You can see him atop this tree chewing surgical gloves and testing kit. Locals fear spread of infection, reports Amir Haque. #Meerut #COVID19 pic.twitter.com/aAGbmGL4ne
— Megha Prasad (@MeghaSPrasad) May 29, 2020