ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խզել է հարաբերություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ: Այս մասին վերջինս հայտարարել է երեկ՝ մայիսի 29-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Միացյալ Նահանգները վերջապես դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը և միջոցները կուղղի «այլ կարիքների»:
Վաշինգտոնը մտադիր է ամբողջովին դադարեցնել հարաբերություններն այն փաստի պատճառով, որ ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնք պնդում են Միացյալ Նահանգների իշխանությունները:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը հայտնել է, թե ինչ բարեփոխումներ են անհրաժեշտ իրականացնել: Թրամփի խոսքերով, Միացյալ Նահանգներն այդ միջոցները մտադիր է ուղղել այլ կարիքների՝ տարեկան մոտավորապես 450 միլիոն դոլար գումարի չափով, որոնք նախկինում հատկացվել են ԱՀԿ-ին: