Ըստ Forbes ամսագրի, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մոլորակի ամենաբարձր վարձատրվող մարզիկներից է: Այս մասին ասված է Forbes-ի կայքում հրապարակված ամբողջական ցուցակում, փոխանցում է Լենտան:
Նշվում է, որ ավելի վաղ Ֆեդերերի ունեցվածքը կազմել է 106 միլիոն դոլար: Այսպիսով, նա առաջ է անցել բարձր վարձատրվող այնպիսի մարզիկներից, ինչպիսիք են պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին:
Բացի այդ, Ֆեդերերը 30 տարվա ընթացքում առաջին թենիսիստն է, ով 100 միլիոն դոլար է վաստակել կորտից դուրս: Լրացուցիչ եկամուտը մարզիկն ապահովում է այնպիսի ընկերությունների հետ համագործակցությամբ, ինչպիսիք են «Uniqlo», «Mercedes-Benz» և այլք: