ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ տղամարդու սպանությունից հետո սկսված ակցիաների ժամանակ առաջին զոհերն են գրանցվում: Մասնավորապես Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում տեղի ունեցած ակցիայի ժամանակ գնդակահարվել է ԱՄՆ Պահպանության դաշնային ծառայության աշխատակիցներից մեկը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Զոհի ծառայակիցը ևս հրազենային վնասվածք է ստացել, սակայն ողջ է մնացել:
Իրավապահները հայտնում են, որ քաղաքում ակցիայի մասնակիցների թիվը հասնում է 7 հազարի: Սկսվել են անկարգություններ, քաղաքին հասցվում է նյութական վնաս: Տեղեկություներ կան վանդալիզմի, թալանի, հրդեհումների, իրավապահների վրա հարձակումների մասին:
Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ Պենտագոնում որոշում են կայացրել ռազմական ոստիկանության կոնկրետ ստորաբաժանումների վերաբերյալ. Դրանք, հարկ եղած դեպքում, կարող են տեղակայվել Միննեապոլիսում, որտեղ մայիսի 26-ից իրավիճակը խիստ լարված է: