Սպիտակ տան մոտ բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցների և ցուցարարների միջև: Այս մասին հայտնում է CNN-ը:
ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ բախումները տևել են մոտ 5 ժամ: Ցուցարարները բղավել են, տարբեր իրեր են նետել նախագահի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, փորձել են անցնել ցանկապաետից այն կողմ:
Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել Միննեապոլիսում ոստիկանի կողմից սպանված սևամորթ տղամարդուն ու տարբեր հայտարարություններ են արել Դոնալդ Թրամփի դեմ: