ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրել է, որ անձամբ հետևել է բախումներին, որոնք տեղի է ունեցել իր նստավայրի մոտ անվտանգության աշխատակիցների և ցուցարարների միջև:
Թրամփը գովեստի խոսքեր է ասել անվտանգության աշխատակիցների հասցեին՝ նրանց անվանելով պրոֆեսիոնալ ու զիլ. «Ես Սպիտակ տանն էի, հետևում էի ամեն քայլին: Ես ինձ անվտանգ էի զգում»,-գրել է նա:
Նախագահը գրել է, որ Սպիտակ տան մոտ մեծ թվով մարդիկ են եղել, սակայն որևէ մեկն անգամ մոտ չի եղել ցանկապատը հաղթահարելուն. «Եթե նրանք կարողանային հաղթահարել ցանկապատը, կհանդիպեին ինձ երբբևէ հանդիպած ամենակատաղած շներին ու ամենաուժեղ զենքին»,-նշել է նա՝ հավելելով, որ այդ դեպքում ցուցարարները հաստատ կտուժեին: